ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Փաշինյանն անընդհատ ասում է, որ մենք խեղճ ենք, թույլ ենք, պարտվող ենք, ուստի գոյատևման համար պիտի հանձնվենք, այս նույն ձևակերպումները շարունակեց Սասուն Միքայելյանը։ Սրանով Նիկոլը մեզ նախապատրաստում է հերթական զիջումների։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Փաշինյանը փորձեց բացել օվերտոնի պատուհանը՝ կալանքի տանելով Ղարիբ Բաբայանին, որպեսզի տեսնի, թե ինչպես կարձագանքի հասարակությունը, և մարդիկ դուրս եկան փողոց, նա հասկացավ, որ չի կարող մեզ դարձնել ստոկհոլմյան սինդրոմով տառապող կենդանի»,- ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ