ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում ավտոմեքենան է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները մարել են Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Վլադիմիր Սաքունցի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։
Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները տեղում պարզել են նաև, որ հրդեհի հետևանքով վարորդը և 1 ուղևոր տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ