Սա նոր հայց չէ, Բաքուն նախորդի փաստաթղթերն է ուղարկել Հաագա. Կիրակոսյանի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

.
Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան ներկայացված հայցը նոր չէ, այժմ ուղարկվել են նոր փաստաթղթերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից։
 
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտնել էր, որ Բաքուն Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով շրջակա միջավայրին հասցված վնասի և Լեռնային Ղարաբաղի եզակի բնության իբր ոչնչացման համար։
 
Հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին` հիմք ընդունելով «Եվրոպայում վայրի բուսական և կենդանական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման մասին» Բեռնի 1979 թվականի կոնվենցիան։
Կիրակոսյանի գրասենյակից պարզաբանեցին, որ նախնական հայցն Ադրբեջանը դեռ մի քանի տարի առաջ է ներկայացրել։ Դրանից հետո դատարանը Բաքվին ժամանակ էր տվել, որպեսզի պատրաստվեին հիմնական փաստաթղթերը։
Հ
ենց դրանք էլ ներկայացվել են փետրվարի 12–ին։
 
Ավելի վաղ Հայաստանում հայտարարել էին, որ դատարավության շրջանակներում ադրբեջանական կողմի առաջ քաշած հարցերը որևէ կերպ կապված չեն կոնվենցիայի հետ։

--00--ԱՀ