ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը Գյումրու համայնքապետի ընտրություններին կլգխավորի «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է կուսակցության վարչության նախագահ Սպարտակ Թարթիկյանը։
«Իմ հզոր համայնք» կուսակցությունը», հավատարիմ մնալով իր կողմից հռչակված արժեքներին, որոշում ընդունեց Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցել Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ։ Նման որոշումն առավել քան բնական է, հաշվի առնելով, որ երկար տարիներ ճանաչում ենք Ռուբեն Մխիթարյանին։», - նշել է Թարթիկյանը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Մխիթարյանը հայտնել էր՝ որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու․ «Գյումրու քաղաքապետի աթոռն ինձ համար կյանքի իմաստ չէ։ Ես ուղղակի ուզում եմ իմ Գյուրիին, իմ համաքաղաքացիներին տալ իրական այլընտրանքի հնարավորություն»,-նշել էր նա։
--00—ԱՊ