Խուզարկություններ են տեղի ունեցել Վարդենիսի քաղաքապետարանում, 3 աշխատակից կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Screenshot_2

Վարդենիսի քաղաքապետարանում երեկ խուզարկություններ են տեղի ունեցել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: 

Այս մասին 24News-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Վարույթը առնչվում է կաշառք տալու և ստանալու ենթադրյալ հանցագործության դեպքերին: Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,-պարզապանեց Մարինա Օհանջանյանը:

Հերմինե Միքայելյան

 

--00—ՅՄ