ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշտական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է:
Նա հիշեցրել է, որ ՀՀ վարչապետն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-այակի կապակցությամբ Մոսկվա այցելելու հրավերը, երկու երկրների ԱԳ նախարարներները, ինչպես նաև ԱԳ փոխնախարարները կառուցողական և արդյունավետ երկխոսություններ են վարել, գործում են միջկառավարական և միջխորհրդարանբական մեխանիզմները:
«Կարծում եմ՝ Երևանում զգում են ԵԱՏՄ-ին մասնակցելու պրակտիկ օգուտը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
--00--ԱՀ