Սասունիկ գյուղում նպաստառու ընտանիքի խոզերը աֆրիկյան ժանտախտից անկել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

38038_Xozukner_M

Այսօր՝ փետրվարի 16-ին, SHAMSHYAN.com է զանգահարել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ Մհեր Մխոյանը և ցանկացավ օգնության ակնկալիքով ներկայացնել իր նպաստառու ընտանիքի գլխին եկած փորձանքը։ Ըստ նրա՝ իր անապահով ընտանիքով որոշել են խոզաբուծությամբ զբաղվել, տարածք են վերցրել վարձակալությամբ և 2 մայր խոզից ստացել են 23 հատ խոզ, որոնք բոլորը մի քանի օրվա ընթացքում անկել են հիվանդության պատճառով։

«Վարձով վերցրած այդ տարածքում ունեի 2 մայր խոզ և 23 հատ՝ մորթի ենթակա, միջինը 60 կգ միս տվող խոզեր, որոնք բոլորը մի քանի օրվա ընթացքում հիվանդացան ու սատկեցին։ Դիմեցի սանիպիտկայանին, եկան, արձանագրեցին, հաշվեցին, որ մոտավոր 4,5 մլն դրամի վնաս եմ կրել ու ըստ նրանց՝ անկման պատճառը աֆրիկյան ժանտախտն է եղել։ Քաղաքապետարանը տրամադրեց տեխնիկա, ես էլ հաշմանդամ հայրիկիս հետ, սայլակով խոզերը տեղափոխեցինք ու թաղեցինք, քանի որ այդպես է պահանջում օրենքը։

Հարևաններիս խոզերը նույնպես վարակվեցին, բայց նրանցը մեկ, երկու հատով էին ու կարողացան իրացնել՝ մինչև կանկեին, իսկ ես ազնիվ մարդ եմ, չէի կարող ոչ մեկի խաբել, թե հիվանդ չեն ու մորթեմ, վաճառեմ։ Ես հաշմանդամ եմ, մի աչքս չկա, ընտանիքս անապահով է, նպաստով ենք ապրում, հիմա էլ այս դժբախտությունը պատահեց, չգիտեմ էլ որտեղից եմ փակելու կերի և մյուս պարտքերը։ Հույս ունենամ, որ պետությունը կփոխհատուցի ինչ որ չափով, հակառակ դեպքում չգիտեմ էլ ինչ եմ անելու»։

--00—ՅՄ