Մյունխենի կոնֆերանսի ղեկավարը ուղիղ եթերում արտասվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

74a5c25dcdf04c78847bcd574d6010be

Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը արտասվել է միջոցառման փակման արարողության ժամանակ։

Նա նշել է, որ համաժողովն ի սկզբանե ընկալվել է որպես անդրատլանտյան, սակայն մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ փոխնախագահի ելույթից հետո մասնակից պետությունների արժեքային բազան «այլևս այնքան էլ ընդհանուր չէ»։

Հոյսգենը շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր մասնակիցներին և, ավարտելով իր խոսքը, չի կարողացել զսպել էմոցիաները։

--00—ՅՄ