ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Փետրվարի 17-ին հայ ֆուտբոլասերն իմացավ Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը։ 61-ամյա նիդերլանդցի մասնագետ Ջոն վան՛տ Սխիպն աշխատանքի կանցնի մարտի 1-ից։ Այդ առիթով De Speld Sport-ը հրապարակում է կատարել։
«Ջոն վան՛տ Սխիպը դառնում է Հայաստանի ընտրանու նոր գլխավոր մարզիչը։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Մարզիչը, ով նախորդ տարի ժամանակավոր գլխավորել էր «Այաքսը», երկար չի մտածել ստացված զանգից հետո․ «Եթե Հայաստանն է զանգում, չես կարող ասել «ոչ»։
«Այդպիսի գնացքը կյանքում ընդամենը մեկ անգամ է անցնում, և այդ ժամանակ պետք է պարզապես թռչես դրա վրա։ Նման հնարավորություններ հաճախ չեն լինում։ Նույնիսկ կարծում եմ, որ շատ մարզիչների երբեք նման բան չեն առաջարկում։ Սա մեծ պատիվ է»,- De Speld Sport-ը վերագրում է այս խոսքերը մարզչին, սակայն իրականում նա նման բան չի ասել։
De Speld Sport-ը հումորային և սատիրական լրատվամիջոց է Նիդերլանդներից, որը հոդվածներ է ներկայացնում սարկազմով և չափազանցված պատմություններով։ Նրանց հրապարակումները հաճախ ծաղրում են իրական իրադարձությունները և կարող են ընթերցողներին մոլորեցնել, եթե վերջիններս չեն ճանաչում աղբյուրը:
--00—ՅՄ