ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Սուրբ Հարության տոնի առիթով ընթանում է ժամերգություն: Հարյուրավոր մարդիկ Երևանից և հարակից բնակավայրերից ժամանել են Ոսկեպար՝ մասնակցելու ժամերգությանը:
Հիշեցնենք՝ խոսքը գնում է այն հատվածի մասին, որի պատի տակով անմիջապես կանցնի ադրբեջանական սահմանը, եթե Նիկոլ Փաշինյանը հանձնի, այսպես կոչված՝ «ադրբեջանական» 4 գյուղերը:
Մանրամասները՝ տեսանյութներում:
--00—ԱՊ