Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. չորս մեքենա է բախվել, վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Ֆ

 

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Էրեբունի փողոցում բախվել են «BMW», «Chevrolet Volt», «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքվածների, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ն ու «Opel»-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանցած, երբ «BMW»-ն բախվել է «Chevrolet»-ին, ապա «Mercedes»-ին, հետո երկաթե սյանը: 
 
«BMW»-ի վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, վթարից հետք լքել է դեպքի վայրը: 
 
Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

 

--00—ՍՊ