Ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռիում․ վիրավորներն ամուսիններ են, մեքենայից դուրս են բերել հղի կնոջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ա

 

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և «DAF» մակնիշի բեռնատարը։ 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են, կինն էլ հղի է։
 


Ավելին՝ սկզբնաղբյուրում։
 

--00—ՍՊ