ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Խաղաղության ճանապարհին մեծապես ապավինում ենք ԱՄՆ-ի աջակցությանը։ Նման հայտարարություն է արել Վոլոդիմիր Զելենսկին․
«Աշխատում ենք ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ։ Մեզ իրական խաղաղություն է պետք, որքան հնարավոր է շուտ»,- նշել է նա։
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան արդեն բանակցություններ է վարել գործընկերների հետ և նախատեսում է այլ քայլեր, որոնք կլինեն մոտ ապագայում: Նա նաև նշել է, որ այժմ շատ կարևոր է փորձել Ուկրաինական դիվանագիտությունը իսկապես առարկայական դարձնել, որպեսզի հնարավորինս արագ ավարտվի պատերազմը․
«Մենք իսկական խաղաղության կարիք ունենք, և ուկրաինացիներն այն ամենաշատն են ցանկանում, քանի որ պատերազմը ոչնչացնում է մեր քաղաքներն ու ավանները։ Մենք կորցնում ենք մեր ժողովրդին: Մենք պետք է կանգնեցնենք պատերազմը և երաշխավորենք անվտանգությունը»,- հավելել է նա։
--00—ՍՊ