Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

գգ

Մարտի 3-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է։

Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև  Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


 

--00—ՍՊ