Բլոգեր Տարոն Սարգսյանին 100 հզ $ տուգանել են. «Բարեգործության համար ինձ շնորհակալություն պիտի ասեին»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Համացանցում հայտնիություն ձեռք բերած ու TikTok հարթակով խաղերի արդյունքում գումար վաստակող և բարեգործությամբ զբաղվող Տարոն Սարգսյանը ՀՀ ՊԵԿ-ի կողմից ապօրինի գործունեությամբ զբաղվելու հիմքով տուգանվել է շուրջ 40 միլիոն դրամի չափով։

Հիշեցնենք, որ նախորդ տարի կառավարությունը որոշում էր կայացրել հարկել սոցցանցերում գումարով գովազդ անող բլոգերներին, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադաասյանը։

24news-ը կապ է հաստատել բլոգեր Տարոն Սարգսյանի հետ, վերոգրյալի մանրամասները պարզելու համար․
«Հաղորդման ընթացքում հայտարարել եմ, որ երկու հարյուր հազար դոլարի բարեգործություն եմ կատարել այս ողջ ընթացքում ու դա հիմք համարելով, հիմա ասում են, որ դրա 50 տոկոսը պետք է վճարեմ պետությանը։ Որ այդքան մարդու օգնում եմ, դա էական չէ։ Միանշանակ բողոքարկելու եմ, քանի որ իրենք իրավունք չունեն ինձ տուգանելու, ես որևէ անօրինական բան չեմ անում, ոչ գովազդ եմ արել, ոչ բիզնեսով եմ զբաղվում։ Եթե ուզում են օրենք մտցնեն Tik Tok հարթակում, թող ամեն խաղից որոշակի տոկոս գանձեն, ոչ թե լսեն բարեգործություն եմ անում՝ հարկեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան