ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Նիստի ընթացքում քննարկվել են մարտի 4-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը։
Խմբակցությունը որոշում է կայացրել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցությունը առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը»,- գրել է Կոնջորյանը:
--00—ՅՄ