«Ապրելու երկիրը» Փարաքարի ՏԻՄ ընտրությանը կմասնակցի «Միասնություն» դաշինքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

աա
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

««Ապրելու երկիր» կուսակցությունը, Փարաքար համայնքում նպատակ ունենալով արձանագրել միանձնյա հաղթանակ և ստանձնել համայնքի կառավարումը, որոշում է կայացնել Փարաքար համայնքի ընտրություններին մասնակցել «Հաղթանակ» կուսակցության հետ համատեղ «Միասնություն» դաշինքով՝ միավորելով համայնքի զարգացման հարցում մտահոգ քաղաքացիներին։
 
Ցուցակը կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։
Երեք տարվա ընթացքում մեր թիմը արել է առավելագույնը լինել Փարաքար համայնքի բնակիչների կողքին և համայնքի կարող բազմաթիվ քաղաքացիների հետ միասնական ջանքերը, վստահ ենք արձանագրելու են հաղթանակ՝ վերականգնելով արդարությունը»։ 

 

--00—ՍՊ