ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում ընթացող շինծու դատավարության ժամանակ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ Հայաստանի ներգրավվածությունն 44-օրյա պատերազմում պայմանավորված էր Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքով, ինչը իրավական տեսանկյունից համարվում է լեգիտիմ։
--00—ՍՊ