ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն չի հանդուրժի միջուկային զենքի տարածումը, հատկապես Իրանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Նախագահի քաղաքականությունը շատ պարզ է. մենք չենք կարող հանդուրժել միջուկային զենքի տարածումը, հատկապես Իրանում: Դա կլինի վարչակազմի քաղաքականությունը», - լրագրողներին ասել է փոխնախագահը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ