Սիրիայում երկօրյա ջարդերի և բախումների հետևանքով 1000-ից ավելի մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ֆ

 

Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 745 քաղաքացիական անձ է սպանվել Սիրիայի նոր կառավարության և Ասադի հավատարիմ գրոհայինների միջև երկու օրվա բախումների հետևանքով։ Այդ մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցը, փոխանցում է Associated Press-ը։

Հաղորդվում է, որ 745 խաղաղ բնակիչներ ենթարկվել են մահապատժի, սպանվել են նաև կառավարական անվտանգության ուժերի 125 աշխատակից և Ասադի 148 կողմնակից։ 


 

--00—ՍՊ