ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հետաքրքրվում խաղաղությամբ, քանի որ ռուսական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրել է X-ի իր միկրոբլոում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի խաղաղ բնակիչները շարունակում են կրել պատերազմի ծանր հետևանքները։
«Ռուսական հրթիռները շարունակում են անդադար ընկնել Ուկրաինայի վրա՝ բերելով ավելի ու ավելի շատ մահեր և ավերածություններ։ Պուտինը կրկին ցույց է տալիս, որ շահագրգռված չէ խաղաղությամբ։ Մենք պետք է ուժեղացնենք մեր ռազմական աջակցությունը, հակառակ դեպքում ավելի շատ ուկրաինացի խաղաղ բնակիչներ կվճարեն ամենաբարձր գինը»,-գրել է Կալլասը:
--00—ՅՄ