Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում մենք աջակցում ենք Հայաստանին. Օ՛Բրայեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

274517

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄքՔին անդրադարձել են ԱՄՆ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ու սուվերենության աջակցմանը․ 

«Մեր նպատակն է աջակցել ՀՀ սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք աջակցում ենք Հայաստանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար, որը կարևոր ճանապարհ է տարածաշրջանի ու Հայստանի համար՝ բացելու նոր առևտրական ճանապարհներ դեպի Միջերկրածով։ Մենք շարունակում ենք աջակցել ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես արել ենք նախկինում», - ասել է Օ՛Բրայենը։ 

--00—ՅՄ