ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Սերբիայի խորհրդարանում BRICS-ի հետ համագործակցության խումբ է ստեղծվել, որն այժմ անցնում է պաշտոնականացման ընթացակարգ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է սփյուռքի և սերբական հարցերի հանձնաժողովի նախագահ Դրագան Ստանոևիչը։
«Սոցիալիստների շարժման իմ ընկերների և փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինի նախաձեռնությամբ մենք ստեղծել ենք ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցության խորհրդարանական խումբ, որի նախագահը դարձավ ԴՍ-ի փոխնախագահ Բոյան Տորբիցան, և մեր կուսակցությունը լիովին սատարում է նրան։ Ցավոք սրտի, իշխող մեծամասնությունը մեզ չաջակցեց, սակայն կողմ քվեարկեց 18 պատգամավոր»,-ասել է Ստանոևիչը։
Նրա խոսքով՝ BRICS-ի համագործակցության խմբի կանոնադրությունը մշակվել է բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր դրանում ապագա են տեսնում։ «Կարծում եմ, որ սա լավ իրադարձություն է և ապագայում արդյունք կտա»,- ընդգծել է Ստանոևիչը։
--00—ՅՄ