ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչ այսօր դուրս է եկել եզրափակիչ:
Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանն ու 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը:
Միքայելյանը մեկնարկում երկու հաղթանակ է տարել՝ նախ գերմանացի, ապա իտալացի ըմբիշների դեմ, և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 11:1 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։
--00—ՍՊ