Արթուր Սերոբյանը գոլային փոխանցում է կատարել Շերիֆի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

DD

Մոլդովայի առաջնության չեմպիոնական շրջանի 1-ին տուրում «Շերիֆը» հյուրընկալել է «Սպարտանիին» և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը  տանտերերի կազմում մասնակցել է այս խաղին՝ փոխարինման մտնելով 56-րդ րոպեին:

Սերոբյանն այս խաղում նաև գոլաին փոխանցում է կատարել:

Մոլդովայի առաջնության չեմպիոնական շրջանը բաղկացած է 3 տուրից՝ 6 թիմերի մասնակցությամբ:  Անցկացրած առաջին տուրից հետո «Շերիֆը» 3 միավորով գլխավորում է աղյուսակը:

--00—ՍՊ