ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Սլովակիայի առաջնության փլեյ-օֆֆ փուլում «Սլովանը» այսօր հյուրընկալվելիս մրցել է «Կոշիցեի» հետ և 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարել:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ է դարձել՝ երկու գոլն էլ խփելով 11-մետրանոցից: Նախ՝ 44-րդ րոպեին, Բարսեղյանը անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու հավասարեցրել է հաշիվը, ապա՝ 51-րդ րոպեին, դարձյալ 11-մետրանոցից խփել է հաղթական գնդակը:
Բարսեղյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 90-րդ րոպեին: