ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցություն հայտնել համաձայնագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը։ Այս մասին նշված է Կիպրոսի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածած հայտարարության մեջ։
«Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում է համաձայնագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը։ Այս զարգացումը կնշանակի վճռորոշ քայլ՝ հասնելու տարածաշրջանում կայունության և բարգավաճման»,-ասված է գրառման մեջ:
--00--ԱՀ