ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Եմենի ժողովրդի դեմ Վաշինգտոնի և Լոնդոնի ռազմական ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ կիրակի օրը Եմենի հյուսիսային իշխանությունների կողմից ստեղծված կառավարության առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ավելի քան 30 մարդ է զոհվել Եմենում ԱՄՆ-ի զանգվածային ավիահարվածների հետևանքով երկրի հյուսիսային և կենտրոնական մասի տարբեր նահանգների վրա։
--00—ՅՄ