ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանում Եգիպտոսի դեսպանատան հայտարարության մեջ։
Դեսապանատնից նշել են, որ այս քայլը կօգնի դադարեցնել երկու երկրների միջև հակամարտությունը, խաղաղություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում և տեղափոխել տարածաշրջանը դեպի ավելի կայուն և ապահով ապագա:
«Այս քայլը վերջին տարիներին երկու երկրների գործադրած ջանքերի արդյունքն է։ Եգիպտոսը հույս ունի բարեկամ երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման վրա և ցանկանում է ստեղծել առավել բարենպաստ հնարավորություններ երկու կողմերի համար»,- ասվում է հրատարակության մեջ։
--00—ՅՄ