ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նովրուզի կապակցությամբ ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին․
«Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին: Վերահաստատում ենք մեր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը, որը կնպաստի Հարավային Կովկասի ապագա սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը»:
Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները և Ադրբեջանը նախորդ տարվա ընթացքում համախմբվել են «էներգետիկ անվտանգության ապահովման և անդրազգային մարտահրավերներին արձագանքելու համար»:
--00—ՍՊ