ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է, որի համար կա շատ գեղեցիկ և ռեալ ճանապարհ՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, հետևաբար բոլորը, այդ թվում՝ ես, զրկվում ենք մանդատից։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով, որ ինքը չի ուզում արտահերթ ընտրություններ։
Աղազարյանի խոսքով, ինքը քաղաքական ճնշումների է ենթարկվում, քանի որ մանդատը վայր չի դնում․ «Եթե ես ինձ խելոք չպահեմ՝ կազատազրկեն, կյանքիս վրա խաչ չեմ քաշելու, բաներ ունեմ ասելու, որը կասեմ ԱԺ նիստերին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ