ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Բաքուն Հայաստանի ուսերին էր ուզում թողնել պայմանագրի չստորագրման բեռը, պատասխանատվությունը գցեր ՀՀ իշխանությունների վրա, բայց հայկական կողմը համաձայնվեց ստորագրել, հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, դիսկոմֆորտի մեջ են։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
«Աշխարհը ողջունեց խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումը, Բաքվին հորդորեցին ստորագրել, հիմա նրանք միջազգային հանրությանը շանտաժ են անում Հայաստանի դեմ պատերազմով, որպեսզի նոր պահանջները իրականացնեն, սակարկման հարցեր ունեն»,- ընդգծեց Ղուկասյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ