ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Զելենսկիի հետ զրույց է ունեցել, այն տևել է մեկ ժամ, կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների շփման արդյունքները։
«Քննարկման մեծ մասը հիմնված էր նախագահ Պուտինի հետ երեկվա զրույցի վրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի խնդրանքներն ու կարիքները համակարգելու նպատակով: Մենք ճիշտ ուղու վրա ենք»,- նշել է ԱՄՆ նախագահը։
--00—ՍՊ