ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին․
«Քննարկման մեծ մասը նվիրված էր նախագահ Պուտինի հետ երեկվա զրույցին՝ համաձայնեցնելու Ռուսաստանի և Ուկրաինայի պահանջներն ու կարիքները։ Մենք գնում ենք ճիշտ ճանապարհով, և ես կխնդրեմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին տալ քննարկվող կետերի ճշգրիտ նկարագրությունը: Այս հայտարարությունը կհրապարակվի առաջիկայում,- գրել է նա՝ Truth-ում։
--00—ՍՊ