ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Այսօր ժամը 10:00-ից մինչև 13:00-ն փակ կլինի Թումանյանից Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մայրաքաղաքում մեկնարկած ծառերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 20-ին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն փակ կլինի Թումանյանից Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը»,-ասված է հայտարարության մեջ։
--00--ԱՀ