Թուրքիայի նախագահը չի մասնակցի ԵՄ առաջնորդների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

photo_2025-03-20_14-42-54

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Եվրամիության (ԵՄ) առաջնորդների հանդիպմանը, որը կկայանա մարտի 20-ին Բրյուսելում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը: 

«Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի Անկարա այցից հետո հավանականություն կար, որ Էրդողանը կգնար Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպմանը։ Նախագահ Էրդողանը չի գնա այսօր մեկնարկող գագաթնաժողովին», - գրում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրին: 

Աղբյուրի համաձայն՝ թուրք պաշտոնյաները որպես այս որոշման պատճառ նշում են եվրոպացի պաշտոնյաների կողմից «հստակության բացակայությունը»։

--00—ՅՄ