Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ համաձայնելով Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ փաստաթղթին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

photo_2025-03-20_15-26-04

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը և կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ համաձայնելով այդ փաստաթղթին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենն այս մասին ասել է Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նա նշեց, որ ինքը «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության նախագահ է, որն օգնում է Հայաստանին ընդլայնել և կազմակերպել իր միջազգային կապերը։ 

«Ես այսօր Իջևանում հանդիպել եմ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, իսկ վաղը կհանդիպեմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-հայտնեց Ռասմուսենը։ 

Ռասմուսենը նշեց, որ ցանկանում է Հարավային Կովկասում խաղաղություն տեսնել։ 

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը և կարծում եմ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ համաձայնելով այդ փաստաթղթին»,-ընդգծեց Ռասմուսենը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ