ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ։ Այս մասին Կլաարը գրել է Թվիթերում։
ԵՄ ներկայացուցիչը չի նշել, թե ինչ հանդիպումներ կունենա Թուրքիայում։
Հիշեցնենք, որ հայ պաշտոնյաները Կլաարի հետ քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, ինչպես նաեւ Արցախի հայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
--00--ՀԱ