ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Հանրապետության տարածքում մարտի 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում մարտի 22-ին, 23-ի գիշերն սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
--00—ԱՊ