ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ժամանեց Թբիլիսի` Ազգերի լիգայի անցումայի խաղերի պատասխան` Վրաստան-Հայաստան հանդիպման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային թիմը երկու հավաքականների առաջին հանդիպմանը զիջել էր` 0:3 հաշվով:
Մարտի 22-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի և ազգային ընտրանու ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանի մամուլի ասուլիսը: Այն կմեկնարկի 17:00-ին:
Վրաստան-Հայաստան հանդիպումը կկայանան Թբիլիսիի «Դինամո Արենա»-ում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
--00—ԱՀ