ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 47 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

/
ՈՒկրաինական զորքերը տարբեր միջոցներով պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
 Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 47 ուկրաինական ԱԹՍ, 12-ը` Վորոնեժի մարզի տարածքում, 11-ը` Բելոգորոդի մարզի, 7-ը` Սև ծովի ջրատարա]քում, 6-ը` Ռոստովի մարզի, 4-ը` Վոլգոգրադի մարզի, 3-ը` Աստրախանի մարզի, 1-ական` Բրյանսկի, Կուրսկի և Սամարայի մարզերի տարածքներում և Ազովի ծովի ջրատարածքում»,– ասված է հաղորդագրությունում։

--00—ԱՀ