Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Untitled

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ։

Մարզադաշտում տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել գենդերային ուսումնասիրությունների մագիստրոս, ակտիվիստ, գենդերային ներկայացումների և կինեմատոգրաֆում կանանց դերի ֆեմինիստական քննադատության փորձագետ Թամթա Թաթարաշվիլին։

Վերջինս գրառում է կատարել սոցիալական կայքում։

«Հայերը 10:0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով։

Խայտառակություն և ամոթ 

Թող գոնե հավաքականը կամ ֆեդերացիան արձագանքեն այս ամենին և ներողություն խնդրեն հայկական կողմից»,- նրա խոսքերն է մեջբերում Armsort.am-ը։։

--00—ՅՄ