ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, թե Բաքուն պահանջում է փակել Հայաստանում դիտորդական առաքելությունը՝ որպես Երեւանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայման։
«Մենք չենք մեկնաբանում երկկողմ բանակցությունները: Մեր առաքելությունը Հայաստանում քաղաքացիական առաքելություն է` երկու տարվա մանդատով: ԵՄ-ն տեսել է բազմաթիվ ջանքեր` վարկաբեկելու առաքելությունը Հայաստանում»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիպերը:
Ինչպես հայտնի է, խաղաղության պայմանագրի տեքստի կետերից մեկը նախատեսում է սահմանին երրորդ ուժերի տեղակայման արգելք։
--00—ԱՊ