ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզում վերահսկողության տակ է վերցրել Կրասնոյե Պերվոյե բնակավայրը․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կրասնոյե Պերվոյե բնակավայրը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
 
««Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Միրնոյե և Խարկովի մարզի Կրասնոյե Պերվոյե բնակավայրերը», – ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության` մարտի 22-28-ն ընկած ժամանակահատվածի ամփոփագրում:
 
Միրնոյե բնակավայրի ազատագրման մասին հաղորդվել էր ավելի վաղ։

--00--ԱՀ