Փաշինյանը չի մասնակցի ՔՊ-ի՝ Գյումրիում նախատեսված ամփոփիչ քարոզարշավին․ կուսակցականները տեղում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

55

Այսօր Գյումրիի համայնքապետի նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, վաղը, ըստ սահմանված ընթացակարգի՝ «լռության» օր է, որին հաջորդելու է բուն ընտրական պրոցեսը։

Այսօր Գյումրի են ուղևորվել իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներից շատերը, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նշենք, որ նրանք պատրաստվում են այսօր՝ երեկոյան 18։00-ին, նախատեսված նախընտրական ամփոփիչ քարոզարշավին։

24News-ի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի գտնվելու ՔՊ-ի ամփոփիչ քարոզարշավին։

ՔՊ-ի երիտասարդական թևի տարբեր մարզերի ներկայացուցիչները ևս այս պահին գտնվում են Գյումրիում։

 

 

--00—ԱՊ