Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок1

Ռուսաստանի Խակասիայի Հանրապետությունում փոթորկի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնել է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը Telegram ալիքում:

«Աղետների բժշկության հանրապետական կենտրոնի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Խակասիայի առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպություններ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է 32 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա։ Հիվանդանոց է տեղափոխվել հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Բոլոր մյուս հիվանդները գտնվում են ամբուլատոր բուժման մեջ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է հրապարակման մեջ:

Նախօրեին Սիբիրի շրջաններում՝ Խակասիայում, Կրասնոյարսկի երկրամասում, Կեմերովոյի և Իրկուտսկի մարզերում մոլեգնում էր փոթորիկը՝ քամու վայրկյանում մինչև 33 մետր պոռթկումներով: Վատ եղանակի պատճառով էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել։  Ուժեղ քամին նպաստել է կրակի տարածմանը. սկսվել են բնական հրդեհներ։ Խակասիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։

--00—ՅՄ