Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարը հաջորդ շաբաթ կլինի Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

.

Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Ահմեդ Ալ Շարան գալիք շաբաթ կմեկնի Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Այցերի իրականացման վերաբերյալ լուրը տարածվել է ապրիլի 6-ին Սիրիայի արտգործնախարարության կողմից, սակայն օրակարգերի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել: 

Նշենք, որ Շարան Թուրքիայում էր եղել նաև փետրվարին:

--00--ԱՀ