Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

l-0x0wh-786x458z-1_58-770x_

Իրանի Ֆարս նահանգի Լամարդ քաղաքում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը։

Ցնցումները գրանցվել են կիրակի առավոտյան ժամը 10:17-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։ Հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

--00—ՅՄ