Վրաստանի վարչապետն իրական է համարում տարածքային ամբողջականության վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

.

Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումն իրական է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Տարածքային ամբողջականության վերականգնումը, կարծում եմ, իրական է, եթե մենք ցուցաբերենք համբերություն և այդ համբերությամբ առաջնորդվենք մեր քաղաքականության մեջ: Այդ հարցի լուծումն, անշուշտ, կախված կլինի տարբեր գործոններից, սակայն համբերության և ճիշտ քաղաքականության դեպքում ամեն ինչ հնարավոր է», - ասել է Կոբախիձեն։

2008 թվականի օգոստոսին տեղի ունեցավ զինված հակամարտություն Հարավային Օսիայում, երբ վրացական զորքերը փորձեցին վերահսկողության տակ վերցնել Ցխինվալը: Ռուսաստանն օգոստոսի 8-ին զորքեր մտցրեց տարածաշրջան, ինչի հետևանքով վրացական զորքերը նահանջեցին: 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:

--00--ԱՀ