ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Անկարան ակնկալում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ապրիլի 11-13 Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրը։
Չորրորդ դիվանագիտական ֆորումը կանցկացվի ապրիլի 11-13-ը Բելեքի զբոսաշրջային գոտում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու ներքո և Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Այս տարվա թեման է «Վերադարձ դիվանագիտությունը ճեղքված աշխարհ»: Միջոցառումը կմիավորի մասնակիցներին ամբողջ աշխարհից՝ մշակելու ռազմավարություններ՝ դիվանագիտությունը խաղաղության և համագործակցության հիմնական գործիք դարձնելու համար:
«Մենք ակնկալում ենք մասնակցություն»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ ի պատասխան Անթալիայում կայանալիք ֆորումին ՌԴ ԱԳՆ ղեկավարի մասնակցության հավանականության մասին հարցին։
--00—ՅՄ